Անդրադարձ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը
Եվրոպայի նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը:
![](https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/default_news_organisation_image_data/file/102/s300_Main-building-gov.uk.jpg)
Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ասել է.
Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և առաջինն էր 2012-ի հունվարից հետո, դրական քայլ է նախանշում վերսկսելու պարբերական և բովանդակային քննարկումներ երկու առաջնորդների միջև:
Մենք խրախուսում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղարար և երկարաժամկետ լուծումներ տալու համար:
Հավելյալ տեղեկատվություն
Follow Foreign Office Minister David Lidington on twitter @DLidington
Follow the Foreign Office on twitter @foreignoffice
Վերջին թարմացումը՝ 26 November 2013 + show all updates
-
Added translation
-
First published.