Steve Dodds
Կենսագրություն
Սթիվ Դոդզը փոխդեսպանի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է 2020թ․ մարտին։ Նա Հայաստան է եկել 2018թ․ հոկտեմբերին՝ ստանձնելով Քաղաքական և մամուլի հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնը։ Նա փոխդեսպանի պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի մինչ նոր փոխդեսպանի՝ Հայաստան ժամանելը։
Սթիվը Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել հայրենիքում և այլուր։ Նա աշխատել է Բրիտանական դեսպանատանը Մանիլայում՝ երկկողմ հարաբերությունների և ներքին քաղաքական հարցերի գծով։ Լոնդոնում Սթիվը աշխատել է նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչությունում։