Ուղեցույց

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ – Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկ

Թարմացված 8 August 2024

Այս թարգմանությունը կատարվել է 2024 թվականի հուլիսի 15-ին: Այս էջում հասանելի անգլերեն լեզվով ուղեցույցը Միացյալ Թագավորության կառավարության կողմից տրամադրված հեղինակավոր ուղեցույց է: Ձեր պատասխանատվության շրջանակում է ստուգել, թե արդյոք անգլերեն լեզվով բնօրինակ ուղեցույցը փոփոխվել է: 

Այս  ծանուցումը պարունակում է բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկը։ Այն բաղկացած է արևմտյան ապրանքներից, որոնք կարևոր նշանակություն ունեն ռուսական սպառազինության համակարգերի և դրանց ռազմական զարգացման համար։ Այս ցուցակը փոփոխական է և ժամանակ առ ժամանակ կթարմացվի։ Բիզնեսն առանցքային դեր է խաղում այդ ապրանքների մուտքը Ռուսաստան կանխելու գործում։

Հարկ է նշել, որ բարձր առաջնահերթության ընդհանուր ապրանքների այս ցանկը չի արտացոլում մեր առևտրային պատժամիջոցների մասշտաբները։ Միջոցառումների և իրավական պարտավորությունների ամբողջական ցանկը տե՛ս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կանոնակարգերում։

Ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման՝ ՄԹ-ը պատժամիջոցների աննախադեպ փաթեթ է սահմանել՝ ուղղված ռուսական ռազմական ռեսուրսների  ֆինանսավորումը դադարեցնելուն, լայնածավալ տնտեսական վնաս հասցնելուն և Ուկրաինային համերաշխություն և աջակցություն ցուցաբերելուն:

Սա լուրջ ազդեցություն է թողնում Ուկրաինայում իր անօրինական պատերազմը վարելու Ռուսաստանի կարողության վրա և լրջորեն թուլացրել է Ռուսաստանի տնտեսությունը:

ՄԹ առևտրային միջոցառումները նպատակ ունեն Ռուսաստանին զրկել ապօրինի պատերազմ վարելու համար անհրաժեշտ ապրանքների, տեխնոլոգիաների և եկամուտների հասանելիությունից և նպաստել նրա ռազմական ներուժի թուլացմանը՝ սահմանափակելով արևմտյան ապրանքների մատակարարումը, որոնք կարևոր նշանակություն ունեն ռուսական սպառազինության զարգացման համար:

Ցանկը

Մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ՄԹ-ն բացահայտել է այն  ապրանքները, որոնք Ռուսաստանն օգտագործում է իր սպառազինությունների համակարգերում։ Բոլորը ենթակա են ՄԹ պատժամիջոցներին: Այս ապրանքներից շատերը հայտնաբերվել են Ուկրաինայի մարտադաշտերում: Դրանք ներառում են էլեկտրոնային բաղադրիչներ, ինչպիսիք են  ինտեգրալ սխեմաները և ռադիոհաճախականության (ՌՀ) հաղորդիչների մոդուլները: Ցանկը, որն անհրաժեշտության դեպքում կթարմացվի, ներառում է նաև ռազմի դաշտում հայտնաբերված էլեկտրոնային բաղադրիչների և սխեմաների արտադրության և փորձարկման համար անհրաժեշտ ապրանքներ:

Ցանկը բաժանված է չորս մակարդակի, ընդ որում առաջին և երկրորդ մակարդակները պարունակում են հատկապես զգայուն ապրանքներ՝ ինտեգրալ սխեմաներ, որոնք առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ռուսական սպառազինության համակարգերի համար, և լրացուցիչ էլեկտրոնային բաղադրիչներ։

  • Մակարդակ 1. Ինտեգրալ սխեմաներ (նաև կոչվում են միկրոէլեկտրոնիկա)
  • Մակարդակ 2. Էլեկտրոնային բաղադրիչներ՝ ներառյալ կապի մոդուլները և պասիվ էլեկտրոնային բաղադրիչները
  • Մակարդակ 3Ա. Լրացուցիչ էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք օգտագործվում են ռուսական սպառազինության համակարգերում՝ մատակարարների ավելի լայն շրջանակով
  • Մակարդակ 3Բ. Ռուսական սպառազինության համակարգերում օգտագործվող մեխանիկական և այլ բաղադրիչներ
  • Մակարդակ 4Ա. Էլեկտրական բաղադրիչների, տպատախտակների և մոդուլների արտադրության և որակի վերահսկման համար նախատեսված սարքավորումներ
  • Մակարդակ 4Բ․ Համակարգչային թվային կառավարմամբ (CNC) մեքենաներ և բաղադրիչներ

Պատշաճ վերլուծության իրականացում

Ռուսաստանը փորձում է գնել այս ցուցակում ընդգրկված արգելված ապրանքներն այն երկրների միջոցով, որոնք պատժամիջոցների տակ չեն: Առևտրային ընկերություններըպետք է ամեն ինչ անեն՝ հաշվի առնելու այդ ռիսկերը: Առևտրային ընկերություններըպետք է պատշաճ վերլուծություն իրականացնեն՝ համոզվելու համար, որ այդ ապրանքների վերջնական նպատակակետը Ռուսաստանը չէ:

Միացյալ Թագավորությունը միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատում է պատժամիջոցներից խուսափելու և դրանք շրջանցելու խնդրի լուծման ուղղությամբ՝ ներառյալ երթուղիների փակումը, որոնք Ռուսաստանը պոտենցիալ օգտագործում է մեր պատժամիջոցները շրջանցելու համար:

Բարձր առաջնահերթության ընդհանուր ապրանքներ

Մակարդակ HS6 կոդ Նկարագրություն
1 8542.31 Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ. պրոցեսորներ և կարգավորիչներ՝ համակցված կամ չհամակցված հիշողության, փոխարկիչների, տրամաբանական սխեմաների, ուժեղացուցիչների, ժամացույցի և սինխրոնիզացման սխեմաների կամ այլ սխեմաների հետ
  8542.32 Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ հիշողության սարքեր
  8542.33 Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ ուժեղացուցիչներ
  8542.39 Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ այլ
2 8517.62 Ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, փոխակերպման, հաղորդման կամ վերականգնման սարքեր՝ ներառյալ կոմուտացման և երթուղղման սարքերը
  8526.91 Ռադիոտեղորոշիչ սարքեր, ռադիոնավիգացիոն օժանդակող սարքեր և հեռակառավարվող ռադիո սարքեր՝ ռադիոնավիգացիոն օժանդակող սարքեր
  8532.21 Այլ ստացիոնար կոնդենսատորներ՝ տանտալային կոնդենսատորներ
  8532.24 Այլ ստացիոնար կոնդենսատորներ՝ կերամիկական դիէլեկտրիկ, բազմաշերտ
  8548.00 Մեքենաների կամ սարքավորումների էլեկտրական մասեր՝ 85-րդ բաժնում այլ տեղ չնշված կամ չներառված
8471.50 Պրոցեսորային սարքեր, որոնք նշված չեն 8471.41 կամ 8471.49 ենթագլուխներում, անկախ այն  հանգամանքից, թե դրանք մեկ կորպուսում պարունակում են հետևյալ տեսակի սարքերից մեկը կամ երկուսը․ պահպանման սարքեր, մուտքային սարքեր, ելքային սարքեր
  8504.40 Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ փոխարկիչներ (օրինակ՝ ուղղիչներ) և ինդուկտորներ, դրանց մի մասը՝ ստատիկ փոխարկիչներ
  8517.69 Ձայն, պատկերներ կամ այլ տվյալներ փոխանցելու կամ ստանալու համար այլ սարքեր՝ ներառյալ լարային կամ անլար ցանցում հաղորդակցվելու համար նախատեսված սարքերը
  8525.89 Հեռուստատեսային տեսախցիկներ, թվային ֆոտոխցիկներ և տեսաձայնագրիչներ
  8529.10 Մասեր՝ բացառապես կամ գլխավորապես 8524-8528 բաժիններում ընդգրկված սարքավորումների հետ օգտագործման համար․ ալեհավաքներ և բոլոր տեսակի ալեհավաքային ռեֆլեկտորներ, մասեր, որոնք պիտանի են դրանց հետ օգտագործման համար
  8529.90 Մասեր՝ բացառապես կամ գլխավորապես 8524-8528 բաժիններում ընդգրկված սարքավորումների հետ օգտագործման համար՝ այլ
  8536.69 Կոաքսիալ միակցիչներ, գլանաձև բազմակոնտակտ միակցիչներ, rack and panel տեսակի միակցիչներ, տպատախտակի միակցիչներ, ժապավենային կամ հարթ մալուխային միակցիչներ, այլ միակցիչներ
  8536.90 էլեկտրական սխեման միացնելու կամ պաշտպանելու կամ էլեկտրական սխեմաներին կամ դրանց մեջ միացումներ անելու համար նախատեսված էլեկտրական սարքեր` այլ սարքավորումներ
  8541.10 Դիոդներ, որոնք լուսազգայուն կամ լուսարձակող չեն
  8541.21 Տրանզիստորներ, որոնք լուսազգայուն չեն, 1 Վտ-ից պակաս ցրման հզորությամբ
  8541.29 Տրանզիստորներ, որոնք լուսազգայուն չեն՝ այլ տեղ չնշված կամ չներառված
  8541.30 Տիրիստորներ, դիոդային և տրիոդային տիրիստորներ (դիաքներ և տրիաքներ) , որոնք լուսազգայուն սարքեր չեն
  8541.49 Լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր՝ այլ
  8541.51 Կիսահաղորդչային  փոխակերպիչներ
  8541.59 Կիսահաղորդչային սարքեր՝ այլ տեղ չնշված կամ չներառված
  8541.60 Տեղադրված պիեզոէլեկտրական բյուրեղներ
8482.10 Գնդառանցքակալներ
  8482.20 Կոնաձև գլորման առանցքակալներ` ներառյալ ներքին օղակները և կոնաձև գլորման մեխանիզմները
  8482.30 Գնդաձև  գլորման առանցքակալներ
  8482.50 Այլ գլանաձև գլորման առանցքակալներ՝ ներառյալ զատիչները և  գլորման մեխանիզմները
  8807.30 Ինքնաթիռների այլ մասեր: Ուղղաթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր
  9013.10 Լազերներ (բացի լազերային դիոդներից), այլ օպտիկական սարքեր և գործիքներ՝ զենքի վրա տեղադրման օպտիկական նշանոցներ
  9013.80 Լազերներ (բացի լազերային դիոդներից), այլ օպտիկական սարքեր և գործիքներ՝ այլ տեղ չնշված կամ չներառված
  9014.20 Սարքեր և  գործիքներ ավիացիոն կամ տիեզերական նավիգացիայի համար (բացի կողմնացույցներից)
  9014.80 Նավիգացիոն այլ սարքեր և  գործիքներ
8471.80 Տվյալների ավտոմատ մշակման մեքենաների այլ միավորներ
  8486.10 Մեքենաներ և  սարքեր՝ կիսահաղորդչային թիթեղներ և ձույլեր արտադրելու համար
  8486.20 Մեքենաներ և սարքեր՝ կիսահաղորդչային սարքերի կամ էլեկտրոնային ինտեգրալ սխեմաների պատրաստման համար
  8486.40 Մեքենաներ և  սարքեր՝ ֆոտոշաբլոնների և ցանցաթաղանթների պատրաստման կամ վերանորոգման համար, կիսահաղորդչային սարքերի հավաքման համար, կիսահաղորդչային սարքերի բարձրացման, տեղափոխման, բեռնման կամ բեռնաթափման համար
  8534.00 Տպագիր սխեմաներ
  8543.20 Ազդանշանի գեներատորներ
  9027.50 Օպտիկական ճառագայթում օգտագործող այլ սարքեր և սարքավորումներ (ուլտրամանուշակագույն, տեսանելի, ինֆրակարմիր)
  9030.20 Օսցիլոսկոպներ, սպեկտրի անալիզատորներ և էլեկտրական մեծությունների չափման կամ ստուգման այլ սարքեր և սարքավորումներ՝ օսցիլոսկոպներ և օսցիլոգրաֆներ
  9030.32 Լարման, հոսանքի, դիմադրության կամ հզորության չափման կամ ստուգման այլ սարքեր և ապարատներ՝ գրանցող սարքով մուլտիմետրեր
  9030.39 Լարման, հոսանքի ուժի, դիմադրության կամ հզորության չափման կամ ստուգման այլ սարքեր և ապարատներ՝ գրանցող սարքով այլ սարքավորումներ
  9030.82 Օսցիլոսկոպներ, սպեկտրի անալիզատորներ և էլեկտրական մեծությունների չափման կամ ստուգման այլ սարքեր և սարքավորումներ՝ կիսահաղորդչային թիթեղներ կամ սարքեր չափելու կամ ստուգելու համար
8457.10 Մետաղների մշակման մեքենաներ
  8458.11 Հորիզոնական խառատային հաստոցներ (այդ թվում՝ շրջատաշման հաստոցներ) մետաղի հեռացման համար՝ թվային կառավարմամբ
  8458.91 Խառատային հաստոցներ (այդ թվում՝ շրջատաշման հաստոցներ) մետաղի հեռացման համար՝ թվային կառավարմամբ (բացի հորիզոնական խառատային հաստոցներից)
  8459.61 Մետաղների ֆրեզերային հաստոցներ՝ թվային կառավարմամբ (բացի խառատային հաստոցներից և շրջատաշման հաստոցներից, որոնք նշված 8458  ենթագլխում, ուղղորդվող գլխիկով սարքերից, հորատման մեքենաներից, հորատող ֆրեզերային մեքենաներից, փորող սարքերից և ծնկաձև ֆրեզերային մեքենաներից)
  8466.93 Մասեր և պարագաներ, որոնք պիտանի են բացառապես կամ գլխավորապես 8456-8461 ենթագլխերում ընդգրկված մեքենաների հետ օգտագործման համար՝ այլ տեղ չնշված: